ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հիմա, երբ հայ ժողովուրդը մեծ պատերազմ է մղում ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ, ռազմաճակատից զատ չափազանց կարևոր է նաև թիկունքն ամուր պահելը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է. «Թեպետ որոշ դժվարությունների առկայությանը, մեր քաղաքացիները նախ՝ տնտեսության ակտիվությունը պահելու համար իրենց գնումների ծավալները պետք է պահպանեն: Երկրորդ բաղադրիչը լավատես լինելն է, ու ըստ այդմ իրենց հեռահար պլանները չհետաձգելը: Շատ կարևոր է հոգեբանական պահը, այն, որ հուսահատություն չլինի, սպասողական կեցվածք չլինի»: Միևնույն ժամանակ տնտեսագետը նշում է, որ չենք կարող թույլ տալ, որ տնտեսությունը տապալվի, որովհետև տնտեսություն պահելը միայն գործատուների խնդիրը չէ, նաև քաղաքացիների խնդիրն է:

Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թիկունքը որոշակի գործողություններ նախաձեռնելու և իրականացնելու համար է, որոնք ճիշտ է հենց պատերազմի ընթացքում անելը։ «Նկատի ունեմ տարբեր ոլորտներում` բնապահպանության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, մեր պետական քաղաքականությունը, որը արմատական փոփոխությունների կարիք ունի: Երբ այս պատերազմից հաղթանակած դուրս գանք, բայց շարունակենք ապրել և գործել այնպես, ինչպես ապրել և գործել ենք վերջին երեսուն տարվա ընթացքում, ոչինչ չի փոխվելու։ Հզոր, կենտրոնացած և առողջ պետություն ունենալու հարցն է այստեղ։ Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք»,- ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular