ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին միայն սահմանից այն կողմ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին Հայաստանի, Արցախի և համայն հայության բոլոր օրակարգերի հիմքում պատերազմն է։ Այս օրերին ականատես ենք լինում համազգային միասնության կոչերի, առանց կոչերի էլ հայության համախմբման, տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական կուսակցությունները փորձում իրենց բոլոր ուժերն ու լծակները, արտաքին քաղաքական կապերն ի նպաստ դնել հայրենիքին ծառայեցնելու գործին։ Այս օրերին ականատես եղանք, թե ինչպես են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպում և խորհրդակցություններ անցկացնում, ինչը մեկ ամիս առաջ պարզապես ֆանտաստիկայի ժանրից էր թվում:

Երեկվանից ՏԻՄ բոլոր մարմինները մեկ մարդու նման արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվելու և միանգամից առաջնագիծ մեկնելու կոչին։ Մի խոսքով՝ մեկ ազգ-մեկ բռունցք: Այս ֆոնին միակ ստվերող հանգամանքն այն է, որ առանձին փոքր շրջանակներ, որոնք վերջին երկու տարիներին աչքի են ընկել ծայրահեղական պահվածքով, երկրի ներսում թշնամիներ «փնտրելով», այս օրերին էլ չեն կարողանում չտրվել գայթակղությանը՝ դարձյալ «ներկաներ-նախկիններ» թեզն առաջ քաշելով: Բարեբախտաբար, այս պահվածքն ունեցողները չափազանց քիչ են, իսկ տարբեր հարթակներում հստակ շեշտվում է, որ մենք ունենք միայն մեկ թշնամի՝ սահմանից այն կողմ, ու մեր կռիվը նրա դեմ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular