ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Ալեքսանյանը «շոկի մեջ էր». «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Մոսկվայում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլի» սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել:

Խնդիրն այն է, որ նա սպանությունից շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել, որ իր ունեցվածքը խլել է ԱԺ պատգամավոր Ալեքսանյանը, իրեն էլ ինչ-որ ժամանակով առևանգել և պատանդ է պահել: Եվ ինչքան էլ, որ այդ հայտարարությունից մեկ օր հետո հերքել էր, թե խմած է եղել ու չի իմացել, որ իրեն ձայնագրում են, մեկ է, այդ հերքումն ընկալվեց որպես նորից պատանդ չդառնալու ցանկություն:
Եվ այսքանից հետո, այն էլ Ս. Ալեքսանյանի մեկ այլ աշխատակցի հետ Մոսկվայում նրա սպանությունը պետք է, որ գար ու կասկածանքի տեսքով բախվեր նախկին շեֆին:

Ինչ է մտածում պատգամավորն իր նախկին աշխատակցի սպանության մասին՝ պարոն Ալեքսանյանից դեռ պարզել մեզ չհաջողվեց: Իսկ նրան մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ Ալեքսանյանն անակնկալի է եկել՝ լսելով Արմենի սպանության մասին, և չի էլ պատկերացնում, թե ով կարող էր նման բան անել: Ըստ նույն մարդկանց. «Ալեքսանյանը շոկի մեջ էր, երբ լսեց «Ձկնկուլի» մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular