ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջիկայում ուժեղ երկրաշարժի հավանականությունը մեծ է. տեսանյութ

ՎԻԴԵՈ

Սեյսմիկ լարվածություն։ Առաջիկա 3 տարվա ընթացքում ուժեղ երկրաշարժի հավանակությունը մեծ է։

Տարբեր երկրներից ժամանած սեյսմաբաններին ու երկրաբաներին Գյումրի էր բերել միջազգային գիտական դպրոց-սեմինարը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը՝ նվիրված հիմնադրման 55-ամյակին։

3 օրերի ընթացքում գիտնականները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների ու մտահոգոթյունների մասին զեկույցներ ներկայացնել, համադրել ու համեմատել երկրաշարժերի ինտենսիվությունը, ակտիվությունն ու լարվածությունը տարբեր օջախային գոտիներում։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սամվել Հակոբյանը, ով տարիներ շարունակ աշխատում է Մոսկվայի երկրաֆիզիկայի ինստիտուտում ու ուսումնասիրում է երկրաշարժերի ակտիվությունը հատկապես Հայաստանում, հավելեց․ « Հայաստանում վտանգավոր են Գառնի /որտեղ վերջին ուժեղ երկրաշարժը գրանցվել է 1700-ականներին/ և Ծաղկաձորի օջախները։ Ամբողջ Հայաստանի տարածքը գտնվում է լարված գոտում։

Արաբական թերակղզին շարժվում է դեպի հյուսիս, լարվածություն է կուտակվում և այդ օջախները պոտենցիալ վտանգ են ներկայացնում ու պետք է ուշի ուշով հետեվել։

Մանրամասն՝ տեսանյութում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular