Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-հավելել է նա: