ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքում 20-ամյա աղջիկը շորթման համար նկարահանել է «ընտանիքի տեր» տղամարդու հետ իր սեռական հարաբերությունները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է 22-ամյա Արևիկ  Ա.-ի, նրա մայրիկի՝ 42-ամյա Գրետայի 19-ամյա ընկերուհու՝ Լենայի ու 35-ամյա ծանոթի՝ Գագիկի գործի դատական քննությունը (բոլոր անունները փոխված են):

 Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արևիկը փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն մարզի ընտանիքատեր բնակիչ, իրենից տարիքով մեծ Կոլյայի հետ: Այնուհետև, 2014 թվականի հոկտեմբերի վերջին Արևիկն իր մայրիկ Գրետայի հետ, նախնական համաձայնությամբ, Կոլյային են ներկայացրել Արևիկի հետ սեռական հարաբերությունների տեսաձայնագրությունները և սպառնացել են հրապարակել դրանք ու խայտառակել նրան:

 Արևիկն ու մայրը Կոլյայից ու նրա որդուց ,պահանջել և հոկտեմբերի 31-ին ստացել են 800 հազար դրամ կանխիկ
գումար: Արևիկը գրավոր պարտավորվել է ոչնչացնել տեսանկարահանված նյութերը: Սակայն գործը հետագա «զարգացում» է ունեցել՝ ըստ մեղադրանքի: Արևիկը չի հանդարտվել և ընկերուհու՝ Լենայի հետ միասին, իրենց համաքաղաքացի Գագիկի օժանդակությամբ 2015 թվականի հունիսի սկզբներին Կոլյային արատավորող նույն
տեսաձայնագրությունները հրապարակելու, նրան խայտառակելու սպառնալիքով նրա որդուն են ներկայացրել Գագիկի թելադրանքով գրված նամակը:

Կոլյային արատավորող տեսաձայնագրությունները չհրապարակելու համար այդ նամակով արդեն պահանջել են… 20 հազար դոլար… Արևիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1կետերով, ինչպես նաև 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

 Արևիկի մայրիկ Գրետային մեղադրանք է առաջադրվել առաջին
դրվագով կատարված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի
182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով:

Արևիկի ու նրա մայրիկի խափանման միջոցը կալանավորումն է:
Լենա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել երկրորդ դրվագով
կատարված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182
հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular