ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ճանաչման հարցը մինչ օրս նման՝ ամենաբարձր մակարդակով չէր քննարկվել. Արմեն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմաբան Արմեն Մարուքյանը, զուգահեռներ անցկացնելով մեկ դար առաջ և այս օրերին տեղի ունեցող գործողությունների միջև, նշեց, որ սեպտեմբերի 27-ի ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, հոկտեմբերի 10-ին հայտարարած հրադադարի հայտարարության միջև պատմական համընկնումներ կան, որոնք ուշագրավ են: 100 տարվա հեռավորությունից վերլուծելով ներկայում տեղի ունեցող իրադարձությունները, պետք է այսօր ճիշտ վերլուծություն իրականացնել, համապատասխան դասեր քաղել, շրջահայաց հետևություններ անել, առավել ևս, որ գործ ունենք նույն՝ մեկ դարյա պատմություն ունեցող իրողությունների և թուրքական գործոնի հետ:

«Ուշագրավ է, սակայն, որ եթե 100 տարի առաջ Հայաստանը ենթարկվում էր երկկողմանի ճնշման՝ Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի կողմից, ապա այսօր Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը: Ավելին՝ բացմիցս հայտարարել է, որ սատարում է Հայաստանին, հարկ եղած դեպքում օժանդակություն է ցույց տալիս: Պատահական չէր, նաև Իդլիբի շրջանում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրետակոծումը, որտեղ պատրաստվում էին վարձկան գրոհայինները: Ինչ վեաբերում է Թուրքիային, ապա խոսուն փաստ է, որ դեռևս տարիներ առաջ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի հայերի դեմ իրականացված ահաբեկչությունը ևս իրականացվեց նույն ահաբեկիչների կողմից: Սա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան մշտապես համագործակցում է ահաբեկիչների հետ հայերի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին, որտեղ տեղի են ունեցել Սումգայիթի, Բաքվի ցեղասպանական գործողություններն ու հայերի էթնիկ զտումը: Փաստորեն, այս երկու պետությունների ցեղասպանական ցանկությունը շարունակվում է նաև այսօր: Եվ ստացվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են նույն հայերի բնաջնջման ծրագիր իրականացնել և դրա համար անցել են գործի»,- ասաց Ա. Մարուքյանը:

Խոսելով անջատում՝ հանուն փրկության թեզի մասին, պատմաբանը ընդգծեց, որ պետք է հաշվի առնել, որ Արցախի պարագայում անջատումը 30 տարի առաջ է տեղի ունեցել, ուստի հիմա այդ թեզը պետք է ձևակերպել՝ անկախության ճանաչում՝ հանուն փրկության բանաձևի:

«Կարևոր է արձանագրել, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում ամենաբարձր մակարդակով քննարկվում է Արցախի ճանաչման հարցը: Նախորդ տարիներին, նման ձևաչափ չի եղել: Սա շատ մեծ տեղաշարժ է, որի ուղղությամբ մենք պետք է բոլոր ուղղություններով շարունակենք ակտիվ աշխատել»,- ասաց Ա. Մարուքյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular