ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր խաչը, կրկին չի կարողացել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբեր 26-ի առավոտյան՝ ժամը 08։00-ից, ուժի մեջ մտավ հրադադարի երրորդ պայմանավորվածությունը: Այս անգամ այն ձեռք էր բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Եվ, չնայած՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ հայկական կողմը խստորեն պահպանելու է պայմանավորվածությունը, սակայն թշնամին արդեն երրորդ անգամ կոպտորեն խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, ժամը 08:45-ի սահմաններում՝ Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ հրետանային հարվածներ հասցրեց: 
 
Փաստորեն, այս անգամ ևս հնարավոր չի եղել Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտուց դիերին և վիրավորներին դուրս բերել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 1or.am-ին հայտնեց, որ դիակների և վիրավորների դուրս բերման գործընթաց իրականացնելու համար համաատասխան պայմաններ և երաշխիքներ են պետք, որը, սակայն, իրենք չեն ստացել․
 
 
«Համաձայնությունը և անվտանգության երաշխիքները կողմերը պետք է տրամադրեն, որպեսզի մենք էլ մեր գործը կարողանանք իրականացնել: Այսօրվա ընթացքում, մինչ այս պահը նման գործողություն ձեռնարկելու գործընթաց չի իրականացվել»,- ասաց Զ. Ամատունին։
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular