ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն բացահայտել է մի շարք, այդ թվում՝ զենքը ապօրինի ՀՀ ներկրելու դեպքեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանի տեղեկացմամբ` պատերազմի ընթացքում արձանագրվել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող դեպքերի մասին ահազանգերի, ֆեյսբուքյան պաշտոնական էջին կատարված հղումների ուսումնասիրությունների:

Արտաքին հետախուզության տվյալներով պարզվել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական գործողություններում ներգրավված թուրքական ուժերի և վարձկան գրոհայինների անձնական տվյալները: Պետական դավաճանության և լրտեսության հիմքով ԱԱԾ-ն բացահայտել է բարձրաստիճան նախկին զինվորականի հակառակորդի կողմից հավաքագրված լինելու դեպք, որի արդյունքում բարձրաստիճան զինծառայողը թշնամուն է փոխանցել ՀՀ-ի զինվորական տարբեր բնույթի, այդ թվում՝ գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Մեկ այլ դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ: Հարուցվել են քրեական գործեր: Զինծառայողների շրջանում կեղծ լուրեր տարածելու դեպքով ևս քննություն է իրականացվում: Բացի այդ, արձանագրվել են ապօրինի եղանակով Արցախից Հայաստան զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր, համացանցի միջոցով կեղծ տեղեկություններ տարածելու և խուճապային տրամադրություն առաջացնելու և այլ դեպքեր:

Ֆրիդա Հախվերդյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular