ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ավելի մեծ խաղ է խաղում, որը չի կարող չնյարդայնացնել Ռուսաստանին. Ալեքսանդր Իսկանդարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կովկաս»-ի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով պատերազմի առաջին օրվանից մինչ օրս բավական փոփոխություն կա, քանի որ պատերազմին զուգահեռ ընթանում է բանակցային գործընթաց: Եվ այսօր դրանք ոչ թե առանձին գործընթացներ են, այլ համակցված, 1or.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին, փորձագետը նշեց, որ ի տարբերություն Դավութօղլուի՝ զրո խնդիր հարևանների հետ քաղաքականության, Էրդողանը վարում է՝ բոլորի հետ խնդիրներ քաղաքականություն, որպեսզի այդ միջոցով կարողանա որոշ հարցերում դիվիդենտներ շահել և ներկայացված լինել բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է:

«Թուրքիան այսքան բացահայտ երբեք հանդես չի եկել արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ: Նրան հիմա էլ պետք չէ Արցախը, նրան բավարար է անգամ այն, որ Ռուսաստանից զանգահարում են Թուրքիա: Էրդողանը ավելի մեծ խաղ է խաղում, որը չի կարող չնյարդայնացնել Ռուսաստանին: Բայց պետք չէ մոռանալ, որ պատերազմը քաղաքականության մաս է, կամ քաղաքականությունը՝ պատերազմի մաս: Եվ այս պահին ամեն ինչ ռազմաճակատում է լուծվում: Պետք է հաշվի առնել, որ Ալիևը պատերազմում է փողով և բնական է՝ պետք է վաբանկ գնա, քանի որ Ադրբեջանի պարտությունը նաև իր պարտությունն է լինելու»,- ասաց Ա. Իսկանդարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular