ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիական France24 պարբերականն անդրադարձել է արդեն մեկ ամիս Լեռնայյին Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և հստակ քննված տեսանյութերի միջոցով ապացուցել հակամարտությանն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սիրիայից վարձաններ ներգրավելու մասին լուրերը։ 

Նշվում է, որ ցուցադրված տեսանյութերը վերլուծել են հատուկ լրագրողներ և աշխարհագրական դիրքի բացահայտման մասնագետներ, որոնք ապացուցել են վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ 

Առաջին տեսանյութը, որը թելեգրամյան հարթակում հայտնվել է սեպտեմբերի 25-ին, ցուցադրում է ուսումնական ճամբարում Ադրբեջան մեկնելուն պատրաստվող զինյալների։ Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Հալեպի հյուսիսային Հավար Քիլիս գյուղի մոտակա ռազմական ուսումնական ճամբարում, որը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից ոչ հեռու է գտնվում։  Ճամբարը 2016 թվականին ստեղծվել է Սիրիական ազատ բանակի կողմից, իսկ դրա զինյալները հասցրել են 2017 թվականին Բաշար ալ-Ասադի ռեժիմի և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարել։

ԼՂ հակամարտությանը Սիրիայից վարձկանների ներգրավվածության ևս մի ապացույց էլ հետևալ տեսանյութն է․ այն քննող Էլիզաբեթ Ցուրկովի խոսքով՝ դրանում 23-ամյա վարձկան Մուստաֆա Քանդին է, որին «Համզա» դիվիզան վարձել է Լիբիա ուղարկելու համար, սակայն վերջինս ի վերջո Ադրբեջանում՝ հայկական կողմից թափվող հուժկու կրակի տակ է հայտնվել։

Սիրիայից հրապարակված այլ տեսանյութերում էլ երևում է, որ տարբեր միավորումների առաջնորդներ ու շեյխեր Սիրիայի հյուսիսարևմտյան ամենաաղքատ վայրերում փորձում են վարձկանների հավաքագրել։ Տվյալ տեսանյութում Թուրքական սահմանի մոտ Հալեպի Սայկ ալ-Հադիդ քաղաքում անձը կոչ է անում իր շուրջը գտնվողներին կռվի մեկնել:

«Ադրբեջանում մեր կռիվը նույնն է ինչ Լևանտում»,- նշում է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular