ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղուց ավարտվել է հայտարարությունների փուլը, եկել է գործելու ժամանակը. Կարեն Վերանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրբելի կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանն անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանի հարավային սահմանի և Իրանի սահմանի հատման կետին գտնվող հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերին Ադրբեջանի կողմից հարված հասցնելու փաստին, նշեց, որ Թուրքիան դրանով փորձում է Ռուսաստանի և Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշել:

«Մեր արձագանքը հստակ և կոշտ է լինելու, որի մասին արդեն իսկ հնչեցրեցին ՀՀ ՊՆ նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ: Եվ կարծում եմ, որքան մենք կոշտացնենք մեր քայլերը, այնքան դա կբխի ՀՀ-ի և Արցախի պաշտպանության ընդհանուր տրամաբանությունից և շահերից: Թուրքիան ամեն կերպ փորձում է քաոսային իրավիճակ ստեղծել այս տարածաշրջանում, ինչպես Սիրիայում, Լիբիայում և այլն: Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր իրականացնի և թույլ չտա, որ Թուրքիան մի երկրի վրա մատ թափ տա, մյուսին վիրավորի: Սա պետք է անթույլատրելի լինի գերտերությունների ղեկավարների համար: Վաղուց ավարտվել է հայտարարությունների փուլը: Հիմա եկել է գործելու ժամանակը: Եթե նման գործելաոճ չլինի, ապա անկայունություն հրահրելու Թուրքիայի նկրտումները վաղը հասնելու է Հունաստան, Կիպրոս և այլ երկրներ»,- ասաց Կ.Վերանյանը:

Նրա խոսքով՝ բոլորի համար ակնհայտ է, թե ով է նախաձեռնել այս պատերազմը, ուստի, միջազգային հանրությունը պետք է բավական լուրջ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ: Սա ծանր խնդիր է, բայց մենք պետք է կարողանանք բեկում մտցնել միջազգային կառույցների մոտեցումներում, հաշվի առնելով, որ բոլորի համար էլ պարզ է, թե ով է հրադադարի ռեժիմը երեք անգամ խախտել և ինչի է ուզում հասնել Թուրքիան:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular