ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ ասված է. «Քարտուղար Պոմպեոն պնդել է առաջնորդներին հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառություններին եւ նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Պետքարտուղարն ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռքբերված եւ հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված հրադադարի ամբողջական իրագործման կարեւորությունը՝ հոկտեմբերի 1-ի ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության համապատասխան»:

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular