ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմում զոհված, անհետ կորած և վիրավորված անձանց վարկը կզրոյացվի. Արման Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն անդրադառնալով կառավարության կողմից Հարկային օրենսգրքում կատարած փոփոխությանը, ասաց, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ կորած համարվող, հաշմանդամություն ստացած, ինչպես նաև նրանց հետ առաջնային փոխկապակցվածություն ունեցող անձանց՝ ամուսնու, համատեղ ապրող ծնողի և զավակի վարկային պարտավորությունները:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերն ու տուգանքները ներելուն, այլև վարկի մայր գումարը զրոյացնելուն: Օրենքը թույլ է տալիս, որ շահառու համարվող անձինք ամբողջությամբ ազատվեն վարկային պարտավորությունից»,- ասաց Ա. Պողոսյանը:

Պատասխանելով հարցին, թե շահառուները երբվանից կկարողանան օգտվել օրենքից, փոխնախարարը նշեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այն կիրառելի է: Ինչ վերաբերում է բանկերին ու վարկային կազմակերպությունների օրենքի հանդեպ ցուցաբերած վարքագծին, ապա, ըստ փոխնախարարի, այն կախված է մասնավոր կառույցների ներքին քաղաքականությունից, քանի որ օրենքը ոչ թե պարտադրում է վարկերի մարում իրականացնել, այլ հնարավորություն է տալիս, որից կարող են օգտվել ֆինանսական այս կառույցները:

«Շահառուի և բանկի միջև կնքված պայմանագիրը երկու մասնավոր սուբյեկների միջև կատարված գործարք է, բայց օրենքը հնարավորություն է տալիս առանց հարկային պարտավորություններ ունենալու կարողանալ ներել նախկինում տրված վարկը: Այս օրենքն ընդունելով պետությունը կիսում է բանկերի և վարկային կազմակերպությունների բեռը՝ հրաժարվելով իր հասանելիք հարկերից՝ նրանց առաջարկելով հրաժարվել իրենց հասանելիք գումարից: Ամեն դեպքում յուրաքանչյուր կառույց ինքը պետք է որոշում կայացնի և, ի ուրախություն բոլորիս, մեր տեղեկություններով կառույցները պատրաստ են օգտվել այս գործիքից և առավելագույն մեծ ծավալով պարտավորություններ ներել: Ես համոզմունք ունեմ, որ օրենքը առավելագույս ծառայելու է իր նպատակին»,- ասաց Ա. Պողոսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular