ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության հետ կապված նախագծերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացրած «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Նախագծով պաշպանական գերատեսչությունն ունենալու է հնարավորություն աշխարհազորի գաղափարի շուրջ համախմբել կամավորական ավելի կառավարելի աստիճան ունեցող ռեսուրսը: Նախագիծն անցավ միաձայն՝ 67 ձայնով:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով սահմանվում են ռազմական դրության հետ կապված մի շարք հոդվածներում հստակեցումներ և խստացումներ: Նախագիծն անցավ միաձայն՝ 69 կողմ ձայնով:
Ազգային ժողովը միաձայն՝ 69 ձայնով ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: