ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն հայտնել է, որ ինքը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք լավ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ: Մենք մանրամասն քննարկեցինք Ղարաբաղը: Մենք ասացինք՝ եկեք այս ամենն ավարտենք Կովկասում: Մենք կարող ենք միասին քայլեր ձեռնարկել, խոսել կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել` կկարգավորե՞նք խնդիրը, թե՞ ոչ։ Հիմնարար որոշում կայացնելուց հետո միայն «կարելի է կոնկրետ քայլեր ձեռնարկել», - ասել է Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Մինսկի խումբը «խնդիրը չլուծեց, բայց խաղում էր միայն ժամանակի համար»: Էրդողանն առաջարկել է Պուտինին «հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ինքը պատրաստ է զրուցել Ադրբեջանի նախագահ «եղբայր Իլհամ Ալիևի» հետ: «Եկեք արդեն դա անենք, թող պատվիրակությունները հանդիպեն: Համոզված եմ, որ արդյունքներ կստանանք», - ասել է Էրդողանը`հիշեցնելով, որ Անկարան լիովին աջակցում է Բաքվին հակամարտությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular