ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ծրագիրը կարող է նպաստավոր լինել պատերազմի դադարեցման առումով. Գարիկ Քեռյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը քննարկելու օրակարգով Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Իրանցի պաշտոնյայի այցի հիմնական նպատակը ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը վերականգնելու իրանական ծրագրի ներկայացումն է:

Ըստ իրանական կողմի՝ մի քանի փուլ ենթադրող այդ ծրագիրը կարող է նպաստել հակամարտող կողմերի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Իրանական մամուլի տեղեկացմամբ նախատեսվում է Արաքչիի այցը Մոսկվա, Անկարա և Երևան, թեև Հայաստանի արտգործնախարարությունից դեռ չեն հաստատել իրանցի պաշտոնյայի այցի մասին լուրերը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն անդրադառնալով Իրանի նախաձեռնությանը նշել է, որ հակամարտությունների կարգավորման և խաղաղ լուծման նպատակով ստեղծված միջազգային միջնորդական առաքելությունները հաջողված են լինում, երբ նրանցում ընդգրկված միջնորդ պետություններն ու միջազգային կազմակերպությունները չեզոք և անշահախնդիր դիրքորոշում են ունենում հակամարտող կողմերի հանդեպ։

«25 տարուց էլ ավելի գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահող պետությունները հարավկովկասյան և հարակից տարածաշրջաններում ունեցել են և ունեն իրենց շահերը, որոնք մեծամասամբ չեն համընկնում, որի հետևանքով տեսնում ենք դանդաղկոտ, նվազ արդյունավետ և երկակի ստանդարտներով գործունեություն։ Մինչդեռ Իրանը իսկապես շահագրգռված է հակամարտության լուծման երկարատև ծրագրի իրականացմամբ։ Նա բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ և կրոնական սերտ կապեր Ադրբեջանի հետ, վերջինիս կարևորելով տնտեսական և կոմունիկացիոն առումներով։ Նրա շահերին հակասում է պատերազմն իր սահմանների մոտ, երկրի թուրքալեզու նահանգներում քաղաքական անկայունության վտանգը և Թուրքիայի ազդեցության աճը Ադրբեջանում։ Այս առումով Իրանի կողմից առաջադրված ծրագիրը կարող է և նպաստավոր լինել պատերազմի դադարեցման առումով»,- ասել է քաղաքագետը:

Մարիամ Լևոնյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular