ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Տավուշի մարզում. այրվող տանը հրշեջները հայտնաբերել են հաշմանդամ տղամարդու դի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վաղ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պտղավան գյուղի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Հրշեջները կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ Էդգար Արզումանյանի կիսամոխրացած դին։

Տեղում աշխատում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում քննիչները։ Ժամանում է նաև ոստիկանության փորձաքրեագետը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ունեցել է առողջական խնդիրներ և հաշմանդամ էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular