ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է չեղարկվել ԱՄՆ գործուղումը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ փոխնախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նազարյանն ուժը կորցրած է ճանաչել «Վաշինգտոն գործուղելու մասին» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ սեպտեմբերի 24-ին ստորագրած կարգադրությունը։ ԱԺ կայքում այլեւս չկա այդ կարգադրությունը, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեզ փոխանցեց, որ այցի նպատակը դիտորդական էր։ Թերեւս նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում  նախագահական ընտրությունների առիթով։ Իսկ թե ինչու է գործուղումը չեղարկվել, պաշտոնական մեկնաբանությունն է՝ «հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը»։ Մինչդեռ չեղարկումը, թերեւս, քաղաքական ենթատեքստ ունի։ Չէ որ այս օրերին, երբ նույնպես ռազմական դրություն է, այլ երկրներ ԱԺ-ից կատարվելիք գործուղումները, օրինակ՝ Մոսկվա կամ Թբիլիսի, չեն չեղարկվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular