ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատ քաղաքում. ժամկետային զինծառայողը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու հաստաբուն ծառին. նա տեղում մահացել է, կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

  shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 17ա շենքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վարդանյանը Արարատ քաղաքում՝ Շահումյան փողոցում, ոստիկանության Արարատի բաժնի հարևանությամբ իր վարած Opel Astra մակնիշի 34 MV 243 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 20-ամյա Ֆիլիպ Մկրտչյանը, Արարատ քաղաքի Չարենցի փողոցի 5-րդ տան բնակիչ, 21-ամյա Ալբերտ Գևորգյանը և Արարատ քաղաքի բնակիչ, 14-ամյա Տիգրան Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ, ում, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց է ուղեկցել Արարատի ոստիկանության բաժնի պետ Սևան Քոչարյանը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներից գրեթե 1.5 ժամ է պահանջվել, մինչև հատուկ տեխնիկայով կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել 2 վիրավորներին և վարորդի՝ Դ. Վարդանյանի դին։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Ավետյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Վարդանյանը ժամկետային զինծառայող էր և կարճաժամկետ արձակուրդում էր գտնվում։ Նա ծառայում էր Ճամբարակի զորամասում, իսկ վիրավորներից Տ. Գալստյանը սովորում է Արարատի թիվ 2 միջնակարդ դպրոցի 9-րդ դասարանում, Ա. Գևորգյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում։ Օպերատիվ են գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular