ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Պատանի հանդիսատեսի թատրոնի, տեքստիլ, ձեթ-օճառի, ցեմենտի, փայտամշակման գործարանների, քիմիական կոմբինատի բացումը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օր, Կամբոջա՝ Թագադրման օր, Ռուսաստան՝ Պահպանության ծառայության աշխատողի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899 - ծնվել է ամերիկացի հայազգի կինոդերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց):
1907-վախճանվել է հայ հասարակականքաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):
1919- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ջավադ բեկ Շիխլինսկու բանակը Աբդալ յագից շարժվել է Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը դեպի Գերյուսի: Սկսվել է ադրբեջանական ուժերի Զանգեզուրյան արշավանքը:
1920- Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1926- տեղի է ունեցել Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
1928- տեղի է ունեցել Լենինականի (Գյումրի) Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
1929- բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
1933- տեղի է ունեցել Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
1934- տեղի է ունեցել Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
1949– վախճանվել է հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը:
1959- վախճանվել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը:
1965- Երևանում բացվել է Մ. Նալբանդյանի արձանը:
1970- տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի՝ ցեմենտի գործարանի գործարկումը:
1971- վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Միքայել Մազմանյանը:
2015- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է Նիկոլայ 2-րդի կիսանդրին:
2019-Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան սկսվել է Գյումրիից: Նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա, այցելել թանգարան և ուղղափառ եկեղեցի:
ԱՇԽԱՐՀ
1607 – Արման Ժան Դյու Պլեսսի դե Ռիշելիեն Սորբոնի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել հոգևոր դոկտորի աստիճան:
1787– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի առաջին բեմադրությունը:
1812- Փարիզի Գրենել յան դաշտում գնդակահարվել են Նապոլեոնի դեմ դավադրություն հյուսած Մալեի 30 կողմնակիցները:
1837 -Միսիսիպի գետի վրա այլ նավի բախվելու հետևանքով խորտակվել է «Monmouth» շոգենավը, որի արդյունքում խեղդվել են շոգենավում գտնվող բոլոր 300 հնդկացիները:
1863– Ժնևում հիմնադրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
1879 -ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ և դիվանագետ Ֆրանց ֆոն Պապենը:
1897 -ծնվել է գերմանացի քաղաքական և պետական գործիչ Յոզեֆ Գեբելսը:
1901 –ծնվել է համր ֆիլմերի ամերիկացի դերասանուհի Միլդրեդ Հարիսը:
1914- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ, սկսվել են մարտական գործողությունները թուրքական 300 հազարանոց և ռուսական 200 հազարանոց բանակների միջև։
1918 -ստեղծվել է Ռուսական երիտասարդների կոմունիստական միությունը (հետագայում կոմերիտմիություն):
1922 -իտալական ֆաշիստների` դեպի Հռոմ քայլերթի արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր Էմմանուիլ 3-րդը Բենիտո Մուսոլինիին նշանակել է վարչապետ:
1923 - Օսմանյան Կայսրության կործանումից հետո Թուրքիան դարձել է հանրապետություն:
1924– վախճանվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը:
1945 – արտոնագիր ստանալուց ավելի քան 57 տարի անց Նյու Յորքում վերջապես առաջին անգամ սկսել են վաճառել գնդիկավոր գրիչներ:
1947 -չոր սառույցն առաջին անգամ օգտագործվել է անձրև առաջացնելու համար:
1955 - «Նովոռոսիյսկ» լինկորնը խորտակվել է Սևաստոպոլի ծոցում, որի արդյունքում զոհվել է 614 մարդ:
1956 -իրականացվել է «Կադեշ» օպերացիան, և սկսվել է Սուեզյան ճգնաժամը: Իսրայելը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ներխուժել է Սինայան թերակղզի, որպեսզի ապահովի իսրայելական նավերի ազատ նավարկությունը:
1957 - Իսրայելի Քնիսեթում նռնակի պայթյունից վիրավորվել են վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնն ու հինգ նախարարներ:
1961 - Սիրիան դուրս է եկել Միացյալ Արաբական Հանրապետության կազմից:
1969 - ARPANET ծրագրի շրջանակներում առաջին անգամ երկու համակարգիչների միջև իրականացվել է տեղեկատվության փոխանցում: Դա համարվում է համացանցի ծնունդը:
1971 - պարզվել է, որ թույլ էլեկտրական հոսանքը օգնում է կոտրված ոսկորին շուտ լավանալ. այս գյուտը համարվում է ֆիզիոթերապիայի ծնունդը:
1976 -ԽՍՀՄ-ում մարտական հերթապահություն է սկսել իրականացնել Հրթիռային հարձակման ահազանգման համակարգը:
1998 - ԱՄՆ-ում տիեզերք է թռել ամենատարեց՝ 77 տարեկան և 103 օրական աստղագնացը՝ Ջոն Գլենը:
2003-վախճանվել է իտալացի օպերային երգիչ, տենոր Ֆրանկո Կորելլին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում