ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղում հայերը կյանքի, ազատության և ինքնորոշման հասանելիության կարիք ունեն». կանադացի պատգամավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի խորհրդարանի անդամ Գուրաթան Սինղը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններին:

«Այս պահին աշխարհն ականատեսն է լինում մարդու իրավունքների ճգնաժամին: Ամբողջ Կանադայում հայերն անհանգստացած են: Լեռնային Ղարաբաղում հայերը կյանքի, ազատության և ինքնորոշման հասանելիության կարիք ունեն: Ես կողմ եմ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խաղաղության մշտական լուծման կոչին»,- իր թվիթերյան էջում նշել է քաղաքական գործիչն ու խորհրդարանում ելույթի տեսագրությունը հրապարակել:

Նա ընդգծել է, որ շատ կարևոր է այժմ ոչ միայն հիշել հայերի Ցեղասպանությունը, այլև շարունակել կրթել և տեղեկացնել շրջապատին, և վստահ լինել, որ հայերը պաշտպանված են ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular