ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկու գինն աճում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ոսկու գինն աճում է նախօրեին անկումից եւ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին համաշխարհային տնտեսության վերականգնման համար մտավախություններից հետո, հաղորդում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,22%-ով կամ 4,05 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1883,25 դոլար:

Ոսկու գների բարձրացմանը նաստում է նաեւ համաճարակաբանական վիճակը: Մի շարք երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակուման դեպքերի թվի աճ, ինչի ֆոնին նոր կարանտինային սահմանափակումներ են մտցվում: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ողջ տարածքում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվում հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Նոյեմբերի 2-ից Գերմանիայում «սահմանափակ կարանտին» կմտցվի:

Ներդրողները նաեւ շարունակում են հետեւել ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքին: Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Շուկայում գերակշռում է կարծիքը, որ ընտրությունների արդյունքներից կախված կլինի ԱՄՆ տնտեսության աջակցության փաթեթի չափը, որի շուրջ մինչ այժմ բանակցություններ են ընթանում:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular