ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդիրները լուծելու ժամանակ դեռ կունենանք, հիմա պետք է համախմբվենք, որ շուտ հաղթենք. Գագիկ Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներով հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ բնակավայրեր, բայց այդ վայրագությունները չեն կարող ճնշել հայի կամքն ու ոգին: Միևնույն է, մենք հաղթելու ենք, քանի որ մենք արդար ենք: Այսպիսին է «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, գեներալ, լեյտենանտ, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի կարծիքը, ով պատերազմի սկիզբից ի վեր գտնվելով հայոց բանակի առաջնագծում շարունակում է իր փորձով ու գիտելիքով աջակցել մեր զինվորներին:

«Ադրբեջանա-թուրքական կողմը տեսնելով, որ իրենց արածները որևէ արձագանքի չի արժանանաում միջազգային հանրության կողմից, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: Արդեն պատերազմի 33-րդ օրն է ընթանում և այս պահին մենք կարող ենք արձանագրել, որ մեր բանակը հստակորեն կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները: Բայց կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ լավ գիտակցեն, թե իրականում ինչ պատերազմ ենք մղում և տանը նստած պատուհաններից դուրս նայելով եզրակացություններ չանեն: Պատերազմը բավականին ուժգին է: Պետք չէ նստել հեռուստացույցի առջև և փնովել ռազմաճակատում կատարվող իրադարձությունները: Դրա փոխարեն հարկավոր է թիկունք կանգնել բանակին, քանի որ սա մեր վերջին պատերազմն է, որից դուրս գալու երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պետք է հաղթենք, կա՛մ պետք է 1915 թվի կրկնությունը լինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գ. Մելքոնյանը:

Փորձառու մասնագետի կարծիքով՝ այս պահին ամենակարևորը, որ մեր ժողովրդի ոգին ամուր լինի, խուճապի չմատնվի և, որ ամենակարևորն է՝ դեմոկտրատիա չխաղա: Կան տեղեկություններ, որոնք չի՛ կարելի հայտնել հասարակությանը, չի՛ կարելի առաջնագծից և մեր դիրքերից նկարներ ու տեսանյութեր հրապարակել, քանի որ դրանք խանգարում եմ մեր զինվորին, համոզված է Մելքոնյանը:

«Պատերազմը զորավարժություն չէ, պետք է սա բոլորը հասկանան: Ինչ վերաբերում է սննդի կամ այլ պարագաների մասին խուճապային տեղեկություններին, ապա հավաստիացնում եմ, որ որևէ խնդիր ռազմաճակատում չկա: Մենք այսօր պետք է մտածենք մարդկային ռեսուրսները կազմակերպելու և ներքին խժդժություներին վերջ տալու մասին: Պատմությունը ցույց է տվել, որ հայերի մեջ միշտ էլ դավաճաններ լինում են, բայց այսօր համախմբվելու և համատեղ պայքար մղելու ժամանակն է: Պետք է միասնաբար պայքարենք թշնամու դեմ ու հաղթենք, իսկ այլ խնդիրները լուծելու ժամանակներ դեռ կունենանք: Եթե համախմբվենք, ապա շատ ավելի շուտ կհաղթենք»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular