ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոսել եմ թուրք հանցագործի մուրճի հարվածից վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ. վիրահատության կարիք կա. Լենա Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ հեռախոսով խոսեցի Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գեւորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գեւորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի եւ Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքի մասին:

Այսօր էլ առավոտյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված մի մոլեռանդ հարձակվել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Եվ դա դեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց:

Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժոովուրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular