ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը կարող է կանգնեցնել երկու երկիր. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն նախատեսվում է Ժնեևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, սակայն Հայաստանյան տարբեր շրջանակներ այդ հանդիպման հետ առանձնապես հույսեր չեն կապում, քանի որ ադրբեջանաթուրքական ահաբեկչական կողմը կոպտորեն խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից հրադադարի պայմանավորվածությունները, շարունակեց իր վայրագությունները հայ ժողովրդի հանդեպ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը խոսելով Ժնևյան հանդիպումից ակնկալվող քայլերի մասին նշեց, որ ինքը որևէ սպասելիս չունի այդ հանդիպումից:

«Ես բազմիցս կրկնել եմ, որ պատերազմը կարող են կանգանեցնել Ռուսաստանը և ԱՄՆ-ը, բայց ինչպես տեսնում ենք դեռևս որևէ արդյունք չկա: Ու, թեև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմեց Ռուսաստանի նախագահին, սակայն, ես կարծում եմ, որ պաշտոնական Մոսկվան սպասում է Հայաստանի վարչապետի դիմումին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն բավականին հիբրիդային քաղաքականություն է վարում մեր տարածաշրջանում և կարողացել է տարածաշրջանի որոշ երկրների համոզել, թե իր հարաբերությունները Թուրքիայի հետ այնքան էլ լավ չեն, բայց իրականում, Արցախյան պատերազմի ժամանակ մենք հետաքրքիր պատկերի ականատես եղանք:

Պարզվեց, որ Թուրքիան և Իսրայելը համագործակցում են հայ ժողովրդի դեմ վարվող պատերազմի ժամանակ և թուրք-իսրայելական տանդեմը ահաբեկիչների օգնությամբ հեռահար նպատակներ է հետապնդում այս տարածաշրջանում»,- ասաց Գ. Համբարյանը:

Ըստ քաղաքագետի, փաստորեն, ներքաշվելով Արցախի դեմ մղվող արդեն երրորդ պատերազմի մեջ, Իսրայելը ևս աշխարհաքաղաքական այլ հարցեր է հետապնդում: Ուստի, պետք չէ զարմանալ, որ այդ ամենի հետևում կանգնած է ԱՄՆ-ը, քանի որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը հիմնական երկու գործընկեր ունի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Իսրայելը:

«Իսրայելը և Թուրքիան թեև ցույց էին տալիս, թե խնդիրներ ունեն, բայց Արցախյան պատերազմի ժամանակ, ինչպես տեսանք, բացահայտ համագործակցում են միմյանց հետ: Դա և՛ մասնագետների համատեղ համագործակցությունն է Ադրբեջանում, և՛ իսրայելական զենքի չդադարող մատակարարումը, որը այս պահին էլ ալիևների ընտանիքին պատկանող «Սիլք վեյս էյրլայնս» ընկերության բեռնատար ինքնաթիռներով, Թուրքիայի օդային տարածքով տեղափոխվում է Ադրբեջան: Պատմությունից հայտնի է նաև, որ երբ Հայաստանի հարաբերությունները վատանում են Ռուսաստանի հետ, դրանից անպայմանորեն օգտվում են մեր հարևանները, ի դեմս նույն Թուրքիայի և Ադրբեջանի: Դրա վառ օրինակը 1918-20 թթ. իրադարձություններն էին: Այսպիսին է պատկերը, բայց ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է այս փորձությունը ևս հաղթահարել»,- ասաց Գ. Համբարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular