ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարչապետը պետք է վերանայի իր վարքագիծը»,- քաղաքագետը՝ Վազգեն Մանուկյանի հայտարարության ու Փաշինյանի կոչերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարեց, որ գործող կառավարությունը պետք է առանց ցնցումների հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը:
 
Հասարակական-քաղաքական գործչի այս հայտարարությունը դարձավ բավական բուռն և լայն քննարկման առարկա: Հնչեցված կարծիքները, սակայն, խիստ հակասական էին, Մանուկյանին հերոսացնելուց ընդհուպ մինչև ծայրահեղական գնահատականներ:
 
1or.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից փորձեց պարզել, թե ինչ մոտեցում ունի Մանուկյանի հնչեցրած տեսակետի մասին: Համբարյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Հանրային խորհրդի նախկին նախագահի տեսակետը, բայց ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, ունի իր տեսակետը:
 
«Եթե Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասկանում է պահի լրջությունը, պետական մտածելակերպ ունի և հասկանում է, որ ինքը չի կարող այս պատերազմից հաղթանակած դուրս գալ, ապա պետք է գնա հրաժարականի: Այդ ժամանակ իշխանությունը կհանձնվի բանակին կամ այն անձանց, որոնք կներգրավվեն ինչ-որ ձևաչափով ստեղծված շտաբի կամ մեկ այլ կառույցի կազմում և կառաջնորդեն թուրք-ադրբեջանական ահաբեկչական կազմավորման կողմից մեզ պարտադրված պատերազմը»,- ասաց Գ. Համբարյանը:
 
Քաղաքագետը նշեց նաև, որ ինքն էլ մտավախություններ ունի, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախակի ուղիղ եթերները, իրարամերժ ու հակասական բովանդակություն ունեցող կոչերը, իրականությունն իր ցանկությամբ ներկայացնելը մի փոքր տարակուսելի է ու անհանգստացնող:
 
«Այդ ամենը գալիս է Փաշինյանից, քանի որ վարչապետը պետք է հասկանա՝ պատերազմական իրավիճակում անընդհատ կոչերով հանդես գալը, ռազմաճակատ մեկնելու կոչերը ցույց են տալիս, որ խնդիրներ կան: Չի՛ կարելի նման կոչերով շատ հանդես գալ: Ինձ համար հասկանալի չէ, երբ վարչապետը ֆեյսբուքով ասում է՝ ուզում եմ ձեզ հետ խորհրդակցել: Ի՞նչ է դա նշանակում: Այսինքն, վարչապետը ֆեյսբուքով ո՞ւմ հետ է ուզում խորհրդակցել, իր էջի հետևորդների հե՞տ: Այդպե՞ս են երկիր ղեկավարում հատկապես պատերազմական վիճակում: Դա նոմալ չէ: Պատերազմի ժամանակ ի՞նչ է ուզում ժողովրդի հետ խորհրդակցել: Կամ ի՞նչ է նշանակում՝ եկեք ու վերցրեք ձեր հաղթանակը, այսինքն եթե Աստված մի արասցե մենք չհաղթենք, պետք է ժողովրդին մեղադրի՞, չէ՞ որ սա էլ նորմալ չէ: Այնպես որ, իմ կարծիքով վարչապետը պետք է բավական լուրջ վերաբերվի հարցերին և վերանայի իր վարքագիծը»,- ասաց Գ. Համբարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular