ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպտիմալացման շրջանակներում վաճառվող ավտոմեքենաների արժեքը սկսում է 15 հազ. դրամից. աճուրդներին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

tert.am-ը գրում է.

Օպտիմալացման արդյունքում վաճառվող պետական շարժական գույք գնել ցանկացողները (տվյալ դեպքում` մեքենա) կարող են և այցելում են կենտրոնացված պահատեղի` մոտ 1.5 հա տարածքով (Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով) և տեղում ծանոթանում մեքենայի վիճակին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից և նշում, որ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող մեքենաները հիմնականում մեծ մաշվածություն ունեն, դրանցից մի ստվար խումբ ընդհանրապես պիտանի չէ շահագործման:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Կառավարության հայտարարած օպտիմալացման արդյունքում ընդհանուր պետք է կրճատվի 1084 ծառայողական ավտոմեքենա, որից ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 598-Ա, N 610-Ա, N611-Ա և հունիսի 23-ի N681-Ա որոշումներով օտարման նպատակով ՊԳԿ վարչությանն է հանձնվել 444 տրանսպորտային միջոց:

Նախ իրականացվել են փոխադրամիջոցների հանձնման-ընդունման, զննման ու պահառության ընդունման գործընթացները, այնուհետև մեքենաները հանվել են հաշվառումից, սեփականության վկայականներ են ստացվել, որից հետո սկսվել են շուկայական մեթոդով գնահատման, ապա և հրապարակային աճուրդների կազմակերպման գործընթացները: 26.10.2016թ. դրությամբ օպտիմալացված մեքենաներից գնահատվել է 149 փոխադրամիջոց, որից 78-ի համար արդեն իսկ կազմակերպվել են աճուրդներ:

Մնացած 71 փոխադրամիջոցներից 39-ի առաջին աճուրդը կկայանա նոյեմբերի 2-ին, 12 մեքենայի աճուրդ՝ նոյեմբերի 7-ին, 20 մեքենայի աճուրդ՝ նոյեմբերի 18-ին: Արդեն իսկ կազմակերպված աճուրդներով օտարման ներկայացված 78 մեքենաներից 60-ի գնահատված արժեքները տատանվում են 15-150 հազ. դրամի շրջանակներում:

Այդ մեքենաների տեխնիկական վիճակը լիարժեք պատկերացնելու համար բավական է նշել, որ 65 մեքենա կամ շուրջ 85%-ը մինչև 1999թ. արտադրության հնամաշ, հիմնականում չշահագործվող մեքենաներ են: Օտարման ներկայացված 78 միավոր տրանսպորտային միջոցներից առայսօր աճուրդով վաճառվել է ընդամենը 13 մեքենա (մոտ 16 %):

Ընդ որում, 4 մեքենա վաճառվել է առաջին աճուրդով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, 7 մեքենա` երկրորդ աճուրդով, որից 2 փոխադրամիջոց մրցակցության արդյունքում վաճառվել է մեկնարկային գնից 30-49 տոկոսով ավելի բարձր գնով, իսկ 2 մեքենա վաճառվել է երրորդ աճուրդով: Բոլոր աճուրդները կայանում են դասական, հրապարակային կարգով, ինչը նշանակում է, որ մրցակցության առկայության դեպքում վաճառվող գույքի գինը կարող է և բարձրանալ:

Աճուրդներին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիները: Բոլոր աճուրդները տեսաձայնագրվում են. կարելի է դրանց միջոցով տեսնել ու լսել ցանկացած աճուրդի ընթացք և հետևություններ անել: Աճուրդների մասին հայտարարությունները օրենքով սահմանված կարգով հրապարակվում են Արդարադատության նախարարության azdarar.am և Վարչության spm.am կայքերում: Հայտարարություններում նշվում են աճուրդներին մասնակցելու բոլոր պայմաններն ու քայլերը: Գործընթացը շարունակական է և կարգի համաձայն կարող է տևել 6 ամսից ոչ ավելի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular