ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօգնական ծերերին գերեվարելով՝ Բաքուն հաստատում է ցեղասպան քաղաքականությունը. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անօգնական ծերերին գերեվարելով, գործողություններով, որոնք փաստացի դարձել են Ղարաբաղի 85-ամյա բնակչի մահվան պատճառը, Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց կողմից անցկացվող ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությանը վտարելու քաղաքականությունը։ Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հադրութի երկու տարեց բնակիչների գերեվարումը։

«Սրանով Ադրբեջանն ասում է՝ հայեր, հեռացեք Հայաստան։ Երկու տարեց մարդիկ գերեվարվել էին, տարվել, Աստված գիտե, թե ինչ են վերապրել ադրբեջանական գերության մեջ։ Լավ հայտնի է, թե իրենից ինչ է ներկայացնում ադրբեջանական զնդանը։ Դա խոշտանգումներ են, ծանակումներ, սպանություններ։ Իմ հորեղբայրը արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարվել էր։ Նրան, ինչպես եւ մեր տասնյակ այլ հայրենակիցներին պահում էին Բաքվի մոտ ճամբարում։ Ծաղրից եւ ծեծից բացի, վերադարձնելուց առաջ հորեղբորս բենզին էին ներարկել: Այդպիսի բարբարոսություն ադրբեջանցիները կիրառում են մինչ օրս. հիշենք Մամիկոն Խոջոյանի տխուր պատմությունը (գերեվարված Տավուշի բնակչին վերադարձնելուց առաջ բենզին էին ներարկել, ինչից նա մահացել էր վերադառնալուց անմիջապես հետո - խմբ.): Հորեղբորս մարմնի վրա այրվածքների հետքեր կային: Հորեղբայրս ողջ էր մնացել, սակայն դրանից հետո երկար չապրեց: Չի բացառվում, որ խեղճ ծերուկ Միշա Մելքումյանին եւս տանջանքների են ենթարկել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նախագահի խորհրդականը հավելեց, որ բարբարոսական վերաբերմունքն արտահայտվում է նաեւ ադրբեջանցի զինվորների պահվածքում Արցախի բնակավայրերի գրավման ժամանակ: «Ոչնչացնում են ամեն ինչ` ենթակառուցվածքներ, տներ, եկեղեցիներ: Հատկապես ծաղրի են ենթարկում գերեզմանները»,- ասաց Բաբայանը:

Ինչպես արդեն հաղորդվել էր, չորեքշաբթի Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց Ղարաբաղի (Հադրութ) 85-ամյա բնակչուհի Բաբայան Եվգենիա Պավլովնային (1935 թվականին ծնված): Միշա Մելքումյանին Ադրբեջանի իշխանությունները չվերադարձրեցին` պատճառաբանելով, որ նրան տեղափոխումը հակացուցված է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular