ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր լուրերը խոսնակը հաստատեց. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն անսպասելիորեն անդրադարձավ մոտ 10 օր առաջվա իրադարձություններին՝ հաստատելով մեր հրապարակած լուրերը։ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին՝ տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: ԼՂՀ պաշտոնաթող նախագահներն առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի, համաձայնել է առաջարկությանը:

Մեր տեղեկություններով, պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- գրել է նա:

Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ սկզբում Փաշինյանը որոշակի նախապայմաններ է առաջ քաշել էքս-նախագահների առաջ, մեկն այն է, որ Քոչարյանը պետք է հանդիպի ոչ թե Պուտինի, այլ՝ ՌԴ նախկին վարչապետ Մեդվեդեւի հետ։ Ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքնակամ որոշել է հետ քաշվել՝ առաջարկելով, որ Քոչարյանը միայնակ մեկնի Մոսկվա, սակայն Քոչարյանն էլ «ոտքը կախ է գցել», որովհետեւ Մեդվեդեւին հանդիպելու իմաստը չի տեսնում եւ որեւէ լիազորություն էլ չունի ՀՀ-ի անունից բանակցելու։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular