ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում՝ կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ:

Այս աշխատանքները համակարգելու նպատակով ԲՀԿ-ում ստեղծվել է հատուկ շտաբ: Արդեն մի քանի ջոկատ ուղարկել են առաջնագիծ։ Աղաբաբյանը հայտնել է, որ հերթական ջոկատի հետ ինքն էլ երեկոյան կմեկնի Արցախ․ «ՊՆ-ի հետ բոլոր հարցերը հստակեցնում ենք, որտեղ անհրաժեշտ է, այնտեղ էլ մեզ կտանեն»։ Նշենք, որ ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով․ առաջնագիծ մեկնելուն զուգահեռ, օրերս Ծառուկյանի որոշմամբ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը «հրատապ» այցով մեկնել են Մոսկվա՝ ռազմավարական գործընկերների հետ քննարկելու Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Սակայն երկու օր է՝ ԲՀԿ-ական պատվիրակների հետ կապ հաստատել չի հաջողվում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular