ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։

«Թուրքիան հայտ է ներկայացնում նաև մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող Ռուսաստանին՝ փորձելով նախաձեռնել այնպիսի գործընթացներ, որոնք կարող են ուժային հավասարակշռության որոշակի փոփոխություններ արձանագրել։ Այդ կերպ Թուրքիան նպատակ ունի լիարժեքորեն ներգրավվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին ոչ որպես զուտ սահմանակից երկիր, այլ որպես առաջատար սուբյեկտ, ով Ադրբեջանի միջոցով սեփական դիրքերն է ամրապնդում և տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերվում է հավասարը հավասարի։ Այս ամենը աշխարհակարգի փոփոխության տարրեր են, որոնք կարող են դրսևորվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրուցում նշեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Թուրքիան ակտիվորեն խորացնում է համագործակցությունը նաև միջինասիական թյուրքական ծագում ունեցող պետությունների հետ։ Այս ուղղությամբ Թուրքիան իր դերակատարման մեծացումը փորձում է կյանքի կոչել համաթուրքականության գաղափարախոսության ներքո, սակայն, ըստ քաղաքագետի, թեև այդ երկրները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղըրղզստանը, Ադրբեջանն ունեն թուրքական ծագումնաբանություն, սակայն թուրքական քաղաքական փիլիսոփայության կրողը չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular