Եվրոպական երկրներում շարունակվում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ զանգվածային բողոքի ակցիաներ (լուսանկարներ)
ՖՈՏՈԿորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքով պայմանավորված կարանտինային սահմանափակումներին դեմ եվրոպացիները բողոքի ակցիաներ են անցկացվրել Հին աշխարհամասի տարբեր քաղաքներում:
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, երբ հարյուրավոր մարդիկ չթույլատրված ցույց են կազմակերպել Ֆլորենցիայում: Քաղաքի պատմական կենտրոնում ամբոխը հակակառավարական կարգախոսեր է բղավել և պայթուցիկներ նետել ոստիկանների ուղղությամբ:
Մինչդեռ հարյուրավոր մարդիկ հավաքվել են նաև Բոլոնյա քաղաքում, գրում է Daily Mail-ը:
Միևնույն ժամանակ նմանատիպ ակցիա է կազմակերպվել նաև Բարսելոնայում. այն նույնպես վերածվել է բռնության: Ցուցարարները մետաղյա իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ և հրդեհել աղբամանները: Առնվազն 2 մարդ ձերբակալվել է:
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարակի 2-րդ ալիքին ֆոնին Իսպանիան, Իտալիան և եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նոր միջոցներ ձեռնարկելու մասին: