ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ փոքր ջանք գործադրելու դեպքում հնարավոր կլինի ադրբեջանական ուժերին սարերից դուրս շպրտել. ռազմական վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արդեն մեկ ամիս է ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ացախի վրա: Ու թեև միջազգային կառույցները շարունակում են կրավորական կեցվածք ընդունել և ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը սանձելու հստակ քայլեր չձեռնարկել, բայց, ինչպես ասում են, կյանքը շարունակվում է` իր հետ բերելով նորանոր փորձություններ: Ռազմական վերլուծաբան, քաղաքագետ Եվգենի Կրուտիկովը, վերլուծելով պատերազմի ընթացքը, հանգել է այն եզրակացության, որ Ադրբեջանը չնայած Արցախի խաղաղ բնակչության ու զինվորների դեմ օգտագործեց իր զինանոցում եղած ողջ տեխնիկան, բայց տեսնելով, որ չի կարողանում հաջողության հասնել, որոշեց փոխել իր ռազմավարությունը:
 
 
Բանակցություններին մասնակցելու պատրվակն օգտագործելով՝ ադրբեջանական կողմը, փաստորեն, փորձել է վերակազմավորել ուժերը և վերանայել հարձակման մարտավարությունը: Ռուսական Взгляд  պարբերականում հրապարակված հոդվածում, փորձագետը անդրադառնալով արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին, ընդգծել է, որ ադրբեջանական կողմի գրոհները Լաչինի ուղղությամբ չեզոքացվել են հայկական բանակի կողմից: Ավելին, հաջողվել է անգամ ազատագրել Կուբաթլուն և ևս հինգ գյուղ: Դրան ի պատասխան ադրբեջանական կողմը փորձ կատարեց հարձակում նախապատրաստել Շուշիի ուղղությամբ, քանի որ խնդիր է դրված եղել մինչև հոկտեմբերի 31-ը, ի պատիվ Իլհամ Ալիևի նախագահ ընտրվելու օրվան, հասնել որոշակի հաջողությունների, որը դժվար իրագործելի հարց է:
 
Ըստ վերլուծաբանի, նախանշված ուղղությամբ առաջ շարժվելն այնքան էլ հեշտ չէ: Եվգենի Կրուտիկովը վերլուծելով տեղանքը հանգում է այն եզրակացության, որ, թեև 1992-ին Արկադի Տեր-Թադևոսյանին հաջողվեց գրավել Շուշիի անառիկ բերդը, բայց այսօր այն նույն ճանապարհով գրավել հնարավոր չէ: Փորձագետի դիտարկմամբ՝ սկզբունքորեն, ներկա պահը ռազմաճակատում ստեղծվել է մի իրավիճակ, որ հայկական բանակի կողմից անգամ փոքր ջանք գործադրելու դեպքում հնարավոր կլինի ռազմական իրավիճակը Արցախի ազատարգրման օգտին շուռ տալ և ադրբեջանական ուժերին սարերից դուրս շպրտել:
 
«Բայց, պատերազմում ամեն ինչ որոշվում է տեղում: Ավելի ճիշտ՝ այն լեռներում, որտեղ հայերն ունեն պատմական և զուտ աշխարհագրական առավելություն»,- եզրափակում է վելուծաբանը:
 
Պատրաստեց՝ Արմինե Գրիգորյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular