ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երանոսյանի շուրջ բարձրացած աղմուկի հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8-ին տեղեկություն տարածվեց, թե նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին անհայտ մարդիկ, անհայտ ուղղությամբ տարել են: Դրանից հետո, ընտանիքի անդամների հեռախոսազանգերը մնացել էին անպատասխան, իսկ Երանոսյանի փաստաբանը ոստիկանությունից ու ԱԱԾ-ից փորձում էր պարզել, թե որ կառույցից հավելյալ տեղեկություն հնարավոր կլինի պարզել:
 
Երկու օր անց 1or.am-ի հետ զրույցում Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ իր տեղեկություններով նա զանգահարել է ընտանիքի անդամներին և հայտնել, որ Արցախում է, իր մարտական ընկերների հետ: Դեպքից բավական ժամանակ է անցել և այդպես էլ պարզ չդարձավ, թե իրականում ինչ էր եղել նախկին ոստիկանապետի շուրջ բարձրացված աղմուկի պատճառը:
 
1or.am-ը Երանոսյանի պաշտպան Տ. Սաֆարյանից փորձեց պարզել, թե այս ընթացքում պարզվել է, թե իր պաշտպանյալի հետ իրականում ինչ էր պատահել և որն էր եղել նման աղմուկ բարձրացնելու պատճառը: Մեր հարցերին ի պատասխան, փաստաբանն ասաց, որ ինքը այլ տեղեկություններ չունի, միայն կարող է ասել, որ Երանոսյանը ամենայն հավանականությամբ մինչ օրս գտնվում է Արցախում, իսկ այլ մանրամասների ինքը չի տիրապետում:
 
Կարեն Հայրապետյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular