ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթադոլարներից արբած համաշխարհային լիդերները շարունակում են ալիևյան ավանտյուրայի թակարդում մնալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Փաստորեն, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ Արցախի դեմ ոչ միայն 5-րդ սերնդի պատերազմ է մղում՝ օգտագործելով գերժամանակակից, գերճշգրիտ զինտեխնիկա, այլև նպատակադրված հայերի ցեղասպանություն է իրականացնում: Եվ այդ ճանապարհին կարող է անգամ իր և մեծ եղբոր զինանոցում եղած արգելված և ահաբեկչական բնույթի զենքեր, նույնիսկ՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ օգտագործել: Պարզ ասած՝ սա արդեն մարդկության դեմ հանցագործություն է, և վեր է անգամ մարդու իրավունքների ոտնահարում ասված եզրույթից:

Թվում էր, թե այս ամենին ի պատասխան պետք է, որ մարդասեր Եվրոպայի աղաղակող կոչերը հնչեին, բայց … Ստացվում է, որ միջազգային կառույցները լուռ են անգամ, երբ Ադրբեջանն իր գործողություններով փաստում է, որ ինքը ոչ թե սովորական երկիր է, այլ ահաբեկչական միավոր, որը վարձկան ահաբեկիչներին օգտագործելուց բացի կարող է դիմել ցանկացած այլ նողկալի քայլի: Այս ամենի մասին պատմող բոլոր փաստերը հրապարակվել են:

Բացի այդ, տեսագրությունները  հեշտությամբ կարելի է նույնականացնել ու համոզվել, թե իրականում հայ ժողովրդի դեմ ինչ քայլեր են իրականացնում թուրք-ադրբեջանական տանդեմը, բայց փաստորեն, բոլորը միաբերան լռում են: Միջազգային հանրության այս լռությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույն այդ միջազգային հանրություն ասվածն այնքան է խճճվել ու խորտակվել իր կողմից հորինած կեղծ կատեգորիաների ճահճում, որ չի էլ կարողանում իրանակության աչքերին նայել: Ստացվում է, որ Արցախում վարվող 5-րդ սերնդի պատերազմին զուգահեռ ամենաբարձր՝ նարջնագույն աստիճանի հասցված համաշխարհային տագնապից անգամ չեն արթնանում գետերությունները, որոնք նավթադոլարներից արբած շարունակում են ալիևյան ավանտյուրայի թակարդում մնալ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular