Արդեն որոշվել է, թե ինչ շենք են պայթեցման միջոցով քանդելու Երևանում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում պայթեցման եղանակով քանդվելու է Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-17։30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում դադարեցնելու է տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը՝ ելնելով անվտանգության շահերից։