ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի երկու բան, թե Հայաստանում ինչ ա կատարվում. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1. Ահավոր ափերիցս հանում են «կապուչինո» զանգվածը։ Էդ կենտրոնում սաղ օրը կաֆեներում վեր ընկած զանգվածն ա, որ ոչ մի բանից տեղյակ չի ու ամբողջ կյանք հպարտացել ա դրանով ։ Յանիմ ավելի վեհ բաներով ա զբաղվում, քաղաքականությունը կեղտոտ բան ա և այլ։ Բայց հիմա խառնվել են իրար, որովհետև վախենում են, որ թուրքերը կմտնեն Երևան ու ինքը էլ չի կարողանա երեկոյան կապուչինո խմի Կասկադում։ (Ինքը միշտ կապուչինոյա խմում, յանիմ утонченный անձնավորություն ա)։ Իրանց հիմնական հարցը «Երևի կրվելու ենք չէ՞»։ Չէէէէ, մեռնեմ ձեր վեհ ու նրբազգած հոգուն, չէնք պարտվելու, հանգիստ խմեք ձեր կապուչինոն, դե պտի կաֆեները փող աշխատեն, որ Արցախին օգնեն։ Էդ էլ ձեր կողմից օգնություն ռազմաճակատին։

2. Թվում էր, թե մարդկային տականքի բոլոր տեսակներն եմ տեսել, բայց գտա նորը։ Էդ էն մարդիկ են, որ Շուշան Պետրոսյանի «Անունս Արցախ է» երգի տակ քֆուրով բան են գրում, կամ ասում են, որ ինքը պիար ա անում հայ զինվորի վրա։ Պատերազմի օրերին պայնավորվել էինք ներքին բոլոր հարցերը դնել մի կողմ, բայց սրանց պես ագառկեքին ներել չի կարելի։ Եթե իրանց մեջի թարախը պտի թափեն խրամատում կռվող զինվորի մասին երգի վրա, ոչ մի ներում, ոչ մի բեկում։ Լավ... քու... եմ , որտեղ տեսա ձեզ, թուրքի լամուկներ։ Դաժե ներողություն չէմ խնդրելու հայոյանքիս համար, պատերազմ է։
Այսպիսի երգերը իրոք օգնում են հաղթել։ Շուշան Պետրոսյան ջան, Ավետ Բարսեղյան ջան, Արման Ղազարյան ջան ` ԲՐԱՎՈ։

3. Մի քիչ էլ զվարճանանք` հը՜, պանիկյորներ, վերձրի՞ն թուրքերը Շուշին։ «Дырку от бублика вам, а не Шуши». ով թույլ ինտուիցիա ունի օգնեմ ` օդում բան ա փոխվել։ Չէ, ես ոչ մի ներքին կամ գաղտնի ինֆո չունեմ` զուտ լավ հոտառություն։ Էս պատերազմում գալիս ա մեր ժամանակը։ Եվ վերլուծաբաններն էլ նույն բանն են ասում։

4. Անիմաստ տվայտվելու տեղը, գտեք մի գործ, որով լավագույնս օգտակար կլինեք հաղթանակին։ Հավատացեք, շատ օգնում է այս օրերին լավատես լինել և նորմալ տրամադրություն ունենալ։ Ամբողջ ողբը հաղթանակից հետո։
Նայեք ի՜նչ սիրուն քաղաք ա Շուշին։ Բա սա տալ կլինի՞։

Արմեն Գրիգորյան-ի լուսանկարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular