ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի արտաքին կողմնորոշումը սկսել է փոխվել Սերժի օրոք, դեռ 2016 ապրիլյան քառօրյային Սերժը առաջինը գնաց հենց Գերմանիա, ոչ թե Մոսկվա. Հայկ Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մի բան արձանագրենք։

Լևոն Տեր֊Պետրոսյանը և Քոչարյանը ուզում են գնալ Ռուսաստան, իսկ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն նամակ էին գրում Տուսկին և ռուսի անուն չեն տվել։

Սա շատերի համար կարող է բան չասել, բայց սա ամենակարևոր բանն է իրականում։

Հայաստանի արտաքին կողմնորոշումը սկսել է փոխվել Սերժի օրոք, դեռ 2016 ապրիլյան քառօրյային Սերժը առաջինը գնաց հենց Գերմանիա, ոչ թե Մոսկվա։

ՀՀ այդ շարժը դեպի Արևմուտք հետո 2018 թ. ձևակերպվեց նաև անարյուն հեղափոխությամբ կամ իշխանափոխությամբ, որից նույնիսկ Մոսկվան էր անտեղյակ ու զարմացած, որին ի պատասխան ՌԴ-ն իրականացրեց այն ինչ սովորաբար արել է իր տիրույթից անջատվող երկրներում, օրինակ՝ Վրաստանում և Ուկրաինայում։

Քանի որ ՀՀ-ն սահման չունի ՌԴ-ի հետ և այստեղ չկա ռուսական համայնք, ուստի ՌԴ-ն իր պատերազմը իրագործեց ՀՀ-ի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով։

Դրա համար էլ Պուտինը խոսում էր պատմությունից, ՀԱՊԿ դիմելու չդիմելուց, ռուսական խաղաղապահների մասին, խոսում էր Փաշինյանի կողմից Մոսկվային չդիմելու մասին, դրա համար է Պուտինը սկսել հավասարեցնել Ադրբեջանին (ոչ ՀԱՊԿ, ոչ ԵԱՏՄ անդամ չի, այնտեղ ռազմաբազա չկա) ու ՀՀ֊ին, որի ռազմաբազան որևէ բան չարեց ու չի անում։

Արևմուտքը ևս չէր ուզում շատ խառնվել, որ չզգացվի իր անմիջական ներգրավվածությունը, բայց փաստ է, որ ԱՄՆ-ն այսօր արդեն արձանագրել է մի քանի կարևոր բան, (ընդ որում, Մոսկվան դեռևս չի արձանագրել այս փաստերը)։
Այսպիսով Օբրայենը արձանագրեց ԱՄն անունից հետևյալը՝

1. Ադրբեջանն է այն կողմը, որը հրաժարվում է առանց նախապայմանների դադարեցնել կրակը,
2. Թուրքիան վարձկաններ ու ահաբեկիչներ է բերել տարածաշրջան։
3. Հարևանները պետք է չխառնվեն Արցախի հարցին՝ Թուրքիային ու Իրանին է սա ուղղված։
4. Խաղաղապահ չեն կարող լինել Մինսկի խմբի համանախագահները, և հարևանները, հստակ ուղերձ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։

Այս կետերից բոլորն էլ բացառապես շահավետ են Հայաստանի համար։ Դա ակնհայտ է։

Արցախի հարցի կարգավորման արդյունքում լիարժեք իրագործվելու է ՀՀ անցումը դեպի Արևմուտք, առանց տարածքային կորուստների։ Եթե դա իրագործվի, մենք կարող են հպարտանալ քանի որ Վրաստանի ու Ուկրաինայի համեմատությամբ սա շատ լուրջ քաղաքական ու ռազմական հաղթանակ է և հետագա զարգացման երաշխիք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular