ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերին պարգևավճար չեմ ստանալու, իսկ սեպտեմբերին թե աշխատավարձը, թե պարգեւավճարը ուղղել եմ հիմնադրամին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին անգամ սեպտեմբերին են պարգևավճար ստացել, որն ուղղել եմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել։ Բնականաբար, պարգևավճար չեմ ստանալու։ Իսկ սեպտեմբերի դեպքում և՛ աշխատավարձս, և՛ պարգևավճարն ուղղել եմ հիմնադրամին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մասնակցում է նաև ամսական վճարումների համակարգին։

«Շատ հարմար է, բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց հնարավորությունների չափով ամսական վճարումներ անել, որովհետև կարևոր ծրագրեր են իրականացվում դրանց միջոցով»,- նկատեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular