ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը հայատյացություն է քարոզվում նաև սոցիալական հարթակներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղուց հայտնի է, որ հայատյացության դեմ քարոզը Ադրբեջանում սկսվում է դպրոցից սերմանվել և այն կազմում է պետական քաղաքականության առանցքային հարցերից մեկը: Եվ այս պայմաններում Ալիև կրտսերը հանդգնում է միջազգային կառույցներին համոզել, թե մարդասիրություն, խաղաղասիրություն ասվածը իրենց մտածելակերպի մաս կարող է կազմել: Հայտնի է նաև, որ աշխարհին ստերով կերակրելը ևս ալիևյան քարոզչամեքենայի անբաժանելի մասն է կազմում, բայց զավեշտալին այն է, որ այդ մասին գիտեն բոլորը, բայց շարունակում են հանցավոր լռություն պահպանել՝ ջուր լցնելով ալիևյան ստի ջրաղացին:

Փաստորեն, հայատյացությունն այնքան է մտել ադրբեջանցիների արյան մեջ, որ ադրբեջանական սոցիալական ցանցերում հայասպանությունը և հայերի հանդեպ դաժան գործողությունները խրախուսող հարցումներ են կազմակերպվում, որոնք ուղեկցվում են տարբեր մեկնաբանություններով: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաստատում է, որ իրենց աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այդ ամենը:

«Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի էջերում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, որ խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս ամենը փաստագրել է և սահմանված կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Թաթոյանը:

Սա ևս մեկ ապացույց է, որ հայ ազգի հանդեպ ադրբեջանցիների կողմից իրականացվող մասսայական քարոզն ամենօրյա բնույթ է կրում, իսկ դրա շարունակականությունն ապահովելու և հասարակական դաշտում սերմանածի արդյունքները գնահատելու համար պարտրաստ են անգամ բաց հարթակներում հարցումներ իրականացնել ու ցույց տալ իրենց իրական դեմքը:

Կարինե Իսրայելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular