ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միամտություն կլիներ կարծել, թե այս տարածաշրջանում Թուրքիան չէր գնա սադրանքի. Ռուբեն Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ավելի բյուրեղարեց Թուրքիայի կողմից վարվող ապակառուցողական, ահաբեկչական քաղաքականությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց դրվեց վերջին մեկ ամսվա ընթացքում: Ըստ նրա՝ Թուրքիայի ձեռագիրը նույնն է՝ բոլոր հնարավոր ճանապարհներով ներխուժել կոնֆլիկտների տիրույթ և ագրեսիա իրականացնելով դառնալ բանակցող կողմ: Այդպես նա ներխուժեց Սիրիա, Լիբիա, իսկ ներկայումս Ադրբեջանի միջոցով ներխուժել է արցախյան կոնֆլիկտի մեջ: Սրանով, Թուրքիան չունենալով բանակցային մանդատ, ամեն կերպ ձգտում է բանակցային սեղանին տեղ զբաղեցնել, որը արդեն չի էլ թաքցնում:
 
«Սա բացահայտ արհամարհանք է Մինսկի խմբի համանախահագող երկրների նկատմամբ, նաև մարտահրավեր է միջազգայնորեն ճանաչված կոնֆլիկտների կարգավորման նպատակով ձևավորված ձևաչափերին: Թուրքիան տևական ժամանակ է սկսել է աշխարհի շատ երկրներում ռազմաբազաների տեղակայման գործընթաց: Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի գերնպատակը Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի կամ ռազմական ներկայության դե ֆակտո լեգիտիմացումն է, որի ուղղությամբ Թուրքիան հաստատուն քայլերով փորձում է առաջ շարժվել: Պատերազմի միջոցով նա փորձ է անում դրան տալ լեգիտիմություն: Ենթադրելի է, որ այդ ռազմաբազաներից մեկը պետք է լինի Կասպից ծովի ավազանում, մյուսը՝ Նախիջևանում: Սա Թուրքիայի կողմից աշխարհին և տարածաշրջանային հավասարակշռությունների խախտմանն ուղղված ևս մեկ մարտահրավեր է, որը տարածաշրջաններում առկա կոնֆլիկտները խորացնելուն, թեժացնելուն և նրա ծավալապաշտական նկրտումները բավարարելուն է միտված»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
 
Թուրքագետի կարծիքով այս ամենն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի դեմ, քանի որ տևական ժամանակ է ռուս-թուրքական բրոքսի պատերազմ է ընթանում այն տարածքներում, որոնք կարևոր են Ռուսաստանի համար: Ուստի, միամտություն կլիներ կարծել, թե այս տարածաշրջանում Թուրքիան չէր գնա սադրանքի:
 
«Սա նաև գլոբալ մարտահրավեր է Ռուսաստանի դեմ, ինչը դրսևորվում է նաև ահաբեկիչներին այս տարածաշրջան տեղափոխելով: Դա նաև ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը: Եվ եթե հետ նայենք պատմությանը, ապա իմ կարծիքով Ռուսաստանը այս հարցում ունի պատմական առաքելություն: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա այն ավելի քան երեսպաշտության հստակ դրվագներ է պարունակում, որը ինչ-որ տեղ սպասելի էր»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular