ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան նպատակ ունի իր ծավալապաշտական նկրտումները հասցնել միջկրոնական բախումների մակարդակի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանի կարծիքով՝ ժամանակն է, որ Հայաստանը ոչ միայն արձանագրի, որ Արցախի դեմ մղվող թուրք-ադրբեջանական պատերազմը ահաբեկչական բնույթ ունի, որը սպառնում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, այլև միջազգային ասպարեզում հանդես գա այդ ամենին իրավական գնահատական տալու պահանջի տեսանկյունից:

«Մտահոգություն հայտնելն ու կոնկրետ փաստերին կոնկրետ գնահատական տալը տարբեր բաներ են: Կարևոր է, որ հայկական կողմն ունի ահաբեկիչների ներկայության մասին փաստեր, բայց դրանք հարկավոր է նաև ներկայացնել միջազգային հանրությանը: Պետք է արձանագրեմ, որ մենք այս ուղղությամբ դեռ բավական անելիք ունենք և պետք է մեր քայլերն իրականացնենք միջազգային փաստաթղթերի պահանջների համաձայն»,- ասաց Վ. Պետրոսյանը:

Խոսելով եվրոպական քաղաքներում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերից, մասնավորապես՝ մարդկանց գլուխ կտրելուն, եկեղեցիներ այրելուն, միջազգայնագետի կարծիքով սրանով Թուրքիան նպատակ ունի իր ծավալապաշտական նկրտումները հասցնել միջկրոնական բախումների մակարդակի: Ուստի, մուսուլմանական ուժերի ակտիվացումը նպաստում է այդ ցանկությունների իրականացմանը, որին այսօր ձգտում է հասնել Թուրքիան:

«Թուրքիան նեոօսմանիզմի հայտ է ներկայացնում, որի մեջ ներառված է կրոնական ուղղությունը: Դա է պատճառը, որ միջազգային հանրությունը չի ցանկանում հակամարտությունների ժամանակ արծարծել կրոնական գործոնը: Այլապես մենք կկանգնենք 1990 թվականին, Հանթինգթոնի հեղինակած՝ քաղաքակրթությունների բախման իրողության: Արցախյան հակամարտությանը ևս կրողնական երանգավորում տալը վտանգավոր է, քանի որ այդ ալիքը կարող է ահագնացնել պայքարը: Ուստի, Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մոտեցվող կրոնական ալիքը կաշկանդելու համար հարկավոր է կրոնական եզրույթի շրջանառություն թույլ չտալ: Եվ, չնայած, Թուրքիան ամեն կերպ փորձում է կոնֆլիկտի ուղղությունը շեղել, սակայն հարկավոր է ուշադիր լինել: Ուստի, Էրդողանի մեսիջներին պետք է ուշադիր հետևել, քանի որ դրանք հեռուն գնացող, վտանգավոր շեշտադրումներ կարող են պարունակել»,- ասաց Վ. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular