ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Հանդիպումը նվիրված Է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները որոշելուն։

Արմեն Գևորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու Է թույլատրելի։

Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր Է նման կարգի հարցեր քննարկելու։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը, այլապես թե՛ իր և թե՛ Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասպարեզ, այլ փաստական նկարահանումներ, այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչև վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնվել Սերժ Սարգսյանին։

Կարելի է ասել, որ կուսակցության ստեղծման նախնական փուլում Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ և կհարմարվի Բաղրամյան 26– ից իջեցվող շաբլոնին։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular