ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան տեղի ունեցած ահաբեկչություններից հետո երկրի սահմանների վերահսկողությունը կուժեղացնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան երկրում վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո իր սահմանների վերահսկողությունը կուժեղացնի, ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք դրանք (սահմանները) ավելի շատ կվերահսկենք։ Ես պաշտպանության խորհրդի վերջին նիստում նախագահին եւ վարչապետին առաջարկ եմ ներկայացրել»,- ասել է նախարարը BFMTV հեռուստաալիքի եթերում։

ՆԳ նախարարը միաժամանակ կոչ է արել չլսել նրանց, ովքեր «ասում են, որ բոլոր օտարերկրացիները ահաբեկիչներ են, եւ մեր երկիրը բոլորից փակելով՝ մենք այն կպաշտպանենք»։ «Դա սուտ է»,- շեշտել է նա։

«Չի կարելի մտածել, որ օտարերկրացիներին մատնացույց անելով, ինչպես դա անում են ուլտրաաջերը, մենք կպաշտպանենք մեր երիրը․․․Վերջին 30 ահաբեկիչների թվում, որոնց մասին երկիրն իմացավ, 22-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են»,- նշել է ֆրանսիացի նախարարը։

Ֆրանսիայի ՆԳ նախարարը նշել է, որ ահաբեկիչների պրոֆիլները անչափ տարբեր են։

«Ահաբեկչությունը ոչ մի ընդհանուր բան չունի ազգության կամ մաշկի գույնի հետ։ Նշանակություն ունի իսլամիստական գաղափարախոսությունը, եւ հենց դրա դեմ պետք է պայքարենք»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայիրց մեկ ամսում վտարվել են 16 օտարերկրացիներ, որոնք կասկածվում են արմատականության մեջ։

Դրանից բացի, նա հայտնել է, որ մի քանի օր առաջ պրեֆեկտներին խնդրել է այն բոլոր օտարերկրացիներին, որոնք ներգրավված են արմատականության մեջ եւ Ֆրանսիայում իրավական դաշտից դուրս են, տեղավորել ժամանակավոր պահման կենտրոններում։ Նախարարը հայտնել է, որ այդպիսի մոտ 100 անձ կա։ «Պետք է աշխատանք կատարվի երկրների հետ, որ համաձայնվեն նրանց ընդունել։ Եվ մեզ կհաջողվի դա անել»,- շարունակել է նա։

Դարմանենը հայտնել է, որ 3 տարում Ֆրանսիայից վտարվել են 458 արմատական օտարերկրացիներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular