ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարծիք ունեն փորձագետները Իսրայելում ՀՀ դեսպանատան հետ կապված․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ միայն անցած տարիներին, այլև պատերազմի ընթացքում, ըստ փաստական տեղեկությունների, որոշ պետություններ շարունակում են զենք և զինամթերք մատակարարել Ադրբեջանին։ Բազմաթիվ են այն ապացույցները, թե ինչպես են ինքնաթիռները Բաքու մեկնում, մասնավորաբար, Թել-Ավիվից։ Ինչպես հայտնի է, Հայաստանը դեռևս հոկտեմբերի 1-ին հետ է կանչել Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին, և դեռևս հստակ չէ՝ կվերադառնա դեսպանը Իսրայել, թե ոչ:

Օրերս ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել էր, որ դեսպանը դեռևս Երևանում է: «Փաստ» թերթի տեղեկություններով, տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ Իսրայելում ՀՀ դեսպանատունը պետք է փակել, սակայն սրանք դեռևս սոսկ որոշակի շրջանակների մոտեցումներն են: Այս առումով, սակայն, պաշտոնական մոտեցում դեռևս չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular