ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կվե­րա­նայ­վեն առանց գլխա­վոր հա­տա­կագ­ծե­րի հող­հատ­կաց­ման գոր­ծա­ռույթ­նե­րի իրա­կա­նաց­ման ժամ­կետ­նե­րը. նա­խա­գիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքում։ Ակնկալվում է հստակեցնել առանց գլխավոր հատակագծերի հողհատկացման գործառույթների իրականացման ժամկետի վերանայումը, քաղաքաշինական բնագավառի տեսչական մարմնին լիազորության ապահովումը, քաղաքաշինության դերի, մասնակցայնության և ներառականության բարձրացումը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված է, որ 2021 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը` նպատակ ունենալով մինչև 2021 թվականը բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով, որի շրջանակում 2017 թվականից իրականացվում է «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում» ծրագիրը:

Առաջնահերթության կարգով 2017 թվականին ֆինանսավորվել և մշակվել է Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող համայնքների խմբերի թվով 6 տարածական պլանավորման փաստաթուղթ, որոնց մեջ ներառված է 55 բնակավայր (բացառությամբ Դիլիջանի խոշորացված համայնքը): 2018 թվականին մշակվել են Սյունիքի և Արարատի մարզերի համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը: Սյունիքի մարզի բնակավայրերի թիվը 138-ն է, և դրանք ներառվել են ըստ խոշորացված համայնքների 8 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում, Արարատի մարզի 99 բնակավայրերն, ըստ երեք տարածաշրջանների՝ 9 փաստաթղթում:

2019 թվականի ընթացքում մշակվել են Վայոց ձորի (45 բնակավայր, 6 փաստաթուղթ) և Արմավիրի (97 բնակավայր, 9 փաստաթուղթ) մարզերի բոլոր համայնքները ներառող, ինչպես նաև Դիլիջանի խոշորացված համայնքի (7 բնակավայր, 1 փաստաթուղթ) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։ 2020 թվականին` Արագածոտնի (114 բնակավայր, 11 փաստաթուղթ), Գեղարքունիքի (41 բնակավայր, 3 փաստաթուղթ) և Շիրակի (84 բնակավայր, 6 փաստաթուղթ) մարզերի և Աշոցքի խոշորացված համայնքի (11 բնակավայրում) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (աշխատանքները մեկնարկվել են և գտնվում են մշակման փուլում), Շիրակի մարզի տարածական պլանավորման փաստաթղթերը քաղաքաշինության կոմիտեի դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակման փուլում են գտնվում: 2021 թվականին նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզի 69 բնակավայրի (7 փաստաթուղթ), Շիրակի մարզի 34 բնակավայրի (4 փաստաթուղթ), Գեղարքունիքի մարզի 51 բնակավայրի (5 փաստաթուղթ) և Լոռու մարզի 22 բնակավայրի (2 փաստաթուղթ) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը, իսկ 2022 թվականին՝ Լոռու մարզի 96 բնակավայրի (10 փաստաթուղթ) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը:

Ներկայումս հաշվի առնելով ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև առկա մասնագիտական ներուժը (այդ թվում՝ նախագծային կազմակերպությունների), ծրագիրն ավարտելու իրատեսական ժամկետը համարվում է 2024 թվականը: Այս պատճառով, անհրաժեշտություն է առաջանում վերանայել առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման վերջնաժամկետը:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է լրամշակել որոշ հոդվածներ, համապատասխանեցնելով առկա իրավիճակին և քաղաքաշինական բնագավառի ռազմավարական մարտահրավերների պահանջներին, բացի դա բարձրացնել հանրության մասնակցությունը քաղաքաշինական գործունեության գործընթացում՝ ապահովելով աշխատանքի նկատմամբ թափանցիկ աշխատելաոճը: Նախագծի ընդունման պարագայում կվերանայվեն առանց գլխավոր հատակագծերի հողհատկացման գործառույթների իրականացման ժամկետները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular