ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը Մեդվեդեւի հետ առանձնազրույց է ունեցել. քննարկել են ԵՏՄ-ում ներգրավվածությունը (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախեւառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի եւ Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ եւ հեռանկարներ է ուրվագծում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular