ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ղարաբաղյան լռությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլը չի շտապում մտնել ղարաբաղյան հակամարտության մեջ հայկական դաշնակիցների կողմից: Ի՞նչ է դա՝ վախկոտություն, զգուշավորություն թե այնուամենայնիվ սառը հաշվարկ: Այդ մասին գրում է snob.ru-ն: Արդեն մեկ ամսից ավելի է շարունակվում է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը: Ադրբեջանական բանակը իր թուրք գործընկերների և նրանց «բաշիբոզուկների»՝ սիրիացի վարձկանների օգնությամբ կարողացել է գրավել հայերի կողմից վերահսկվող տարածքի մոտ 20%-ը: Եվ այս պատերազմում գլխավոր պահն այն է թե ինչ կձեռնարկի Մոսկվան: Ներկայումս շատ հայեր հարց են տալիս, թե «ուր է Պուտինը», ի նկատի ունենալով կրեմլի պասիվությունը: Բայց այդ մեղադրանքը այնքան էլ հիմնավորված չէ: Առաջին հերթին Ռուսաստանը պարտավոր է հայերին պաշտպանել միայն բուն Հայաստանում: Երկրորդ հերթին Ռուսաստանը ներկայումս այնքան էլ պասիվ չէ, և նա օգնում է հայերին զենքով: Եվ երրորդ հերթին Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և ղարաբաղյան հակամարտությունում պետք է գրավի չեզոք դիրք՝ հակառակ դեպքում կդադարի լինել միջնորդ այդ հակամարտության լուծման հարցում:

Մյուս կողմից էլ, իհարկե, Մոսկվան կարող էր ավելի ակտիվ լինել, քանի որ Ղարաբաղում տեղի ունեցողը ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտություն է, այլ ռուս-թուրքական: Այդ դեպքում ինչո՞ւ է պասիվ Կրեմլը: Ինչ-որ մեկը դա կարող է բացատրել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, ուրիշները կասեն, որ Ռուսաստանը շատ է դարձել կախված Թուրքիայից և չի ցանկանում վատացնել նրա հետ հարաբերությունները, իսկ երրորդներն էլ կասեն, որ Պուտինը չի ցանկանում հաղթանակ նվիրել Փաշինյանին, քանի որ վերջինս արևմտամետ գործիչ է: Հնարավոր է, որ Մոսկվան հայերին դաս է տալիս բազմաուղղվածության քաղաքականության պատճառով: Բայց հիմա արդեն դրա ժամանակը չէ, թշնամին արդեն Շուշիի տակ է: Երևի թե հենց այդ պատճառով էլ ըստ ոչ պաշտոնական լուրերի վերջին օրերին աճել են, այսպես կոչված, «միներալաջրային էքսպրես ռեյսերը»՝ բեռնատար ինքնաթիռների թռիչքները Մինվոդիից Հայաստան: Հավանաբար հակահարձակումից առաջ ռուսները հագեցնում են հայկական զինանոցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular