ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ «արևելյան արարողակարգի» Վլադիմիր Պուտինին հասցված վիրավորանքը արձագանք է ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցված կերպով իր երկիրը տանում է պարտության Լեռնային Ղարաբաղում: Հրապարակախոս Սերգեյ Մարդանի «Комсомольской правда» թերթի հոդվածից մեջբերում է արել inforuss.info-ն: Հոդվածում գրված է նաև, որ «Մինչ Ադրբեջանի գլխավոր շտաբը մի քանի տարի աշխատել է քրդերի և սիրիացիների դեմ պատերազմում փորձ ձեռք բերած թուրք զինվորականների ղեկավարությամբ, Երևանը հեռացրել է ամբողջ «ղարաբաղյան կլանը» և սկսել մաքրել հայկական բանակը: Անխուսափելի պատերազմին նախապատրաստվելու, էշելոնային պաշտպանություն կառուցելու, զենքեր կուտակելու և զորամասերի մարտական պատրաստությունը բարձրացնելու փոխարեն Փաշինյանը Հայաստանը առաջնորդել է դեպի ժողովրդավարություն, դեպի արևմտյան ժողովրդավարություն,- նշել է հեղինակը,- ամեն առավոտ աշխատանքը սկսելուց առաջ  աշխարհի քարտեզի ուսումնասիրելու, որի վրա պարզ երևում է, որ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, ապա  Պուտինին հավատարմության զգացմունքների հավաստիացումներով, առողջության և բարգավաճման մաղթանքներով հեռագիր հղելու փոխարեն, Փաշինյանը նույնիսկ չի կատարել հայ ժողովրդի գոյատևման երաշխավորի քաղաքավարի խնդրանքը՝ հանգիստ թողնել իր անձնական ընկերոջը` Քոչարյանին»:

Հրապարակախոսը նաև  հիշեցրել է, որ 1660 թվականին հայ վաճառականները որպես հավատարմության նշան ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին են նվիրել «Ալմաստե գահը»:«Իսկ նրանց հետնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ հակառակ ստանդարտ դիվանագիտական արարողակարգի, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին չի  դիմավորել օդանավակայանում Հայաստան  ժամանած Պուտինին, իսկ «արևելյան արարողակարգ»-ի համաձայն, որը Փաշինյանը պետք է ներծծած լիներ մոր կաթի հետ, դա հավասարազոր է բացահայտ վիրավորանքի, որը չէր կարող անպատիժ մնալ», - ամփոփել է Մարդանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular